Քաղաքապետարանի մոտ ոստիկանները շղթա էին կազմել, սակայն մոտ 300 քաղաքացի կարողացավ քանդել ոստիկանների շղթան և գրավել քաղաքապետարանի շենքը։
Ակտիվիստները վանկարկում են. “Տարո՛ն, 100, Տարո՛ն, 100, մե՛նք ենք տերը մեր երկրի”։
Նշենք, որ խաղաղ ցուցարաներին հանդարտեցնելու նպատակով այնտեղ եղած ոստիկաններին են միացել նաև կարմիր բերետավորները, որոնց ակտիվիստները դիմավորեցին ծափահարություններով և “Բարև ձեզ, մենք ձեզ սպասում էինք” վանկարկումներով։
Lurer .com