Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) Աննա Յարմալոյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի նախագահի՝ նոյեմբերի 19-ին հրապարակված կարգադրությունից։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ դասային աստիճանը շնորհվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը։
Կարգադրությունն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։
Անի Վարդանյան


















































































