82 համարի երթուղայինի վարորդը հայտարարեց, որ տեղափոխում է 100 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղթանակ հաղթանակի հետևից.
Հայե՛ր ջան, հաղթում ենք, այսօր 82 համարի երթուղայինի վարորդը հայտարարեց, որ տեղափոխում է 100 դրամով:
Ժողովուրդն էլ էր միահամաուռ և տրամադրված 100 դրամ վճարել:
Երեկ դատարկ էր երթևեկել, անվճար տեղափոխող մեքենաները բոլոր պոտենցիալ ուղևորներին տարել էին:) Հետո էլ տանը համակարգչով տեսել էր՝ ինչպես են ավտոբուսներից մարդիկ իջնում, երբ վարորդը հրաժարվում է 100 դրամով տեղափոխել:
Ինքն էլ ընտիր մարդ էր և մեր նման դեմ է թանկացմանը:
Շարունակենք մեր պայքարը, վարորդների հետ չենք վիճում, նրանք էլ մեզ պես մարդիկ են, ուղղակի վճարում ենք 100 դրամ և նրանց ներգրավում մեր պայքարին:
Մենք քնած էինք, բայց մեզ արթնացրին, հիմա էլ քնել չկա:
Հ.Գ. Տղերքը կհասկանան հիմա ինչ անել կա:)))
Արման Հայրապետյանի ֆեսյբուքյան էջից




Լրահոս