Բախում ոստիկանների եվ ակտիվիստների միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի է ունեցել բախում: Այս պահին ոստիկանները շղթա են կազմել և չեն թողնում ակտիվիստներին մոտենալ ոստիկանության շենքին: Նրանք հրում են ակտիվիստներին: Ակտիվիստները գոռում են՝ “ազատում”, “հիմա, հիմա”:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տղաները չունեն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, որ հիմա թղթերը քննչական բաժին են փոխանցում: Տղ
Ոստիկանությունում է նաև “Թրանսփարենսի ինթերնեշնլ”-ի փաստաբանը, ով կպաշտպանի 4 բերման ենթարկվածների շահերը: Այս պահին ոստիկանների և ցուցարարների միջև բախումը շարունակվում է:
Նշենք, որ քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել 4 ակտիվիստներ` Դաիվթ Հարությունյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը (“Նավակ Ճոճողը”)։ 
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի




Լրահոս