ԵՐԿԱԿԻ ԽԱՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն ուշագրավ ընթացք է ունեցել: Ֆյուլեն ոչ կոալիցիոն ուժերի հետ խոսել է մի տեսակ քամահրանքով` ընդգծելով, որ նրանք այդպես էլ նախագահական ընտրություններից առաջ չկարողացան համախմբվել ու միասնական թեկնածու առաջադրել: Ֆյուլեն նույնիսկ ասել է, թե ՀՀ-ում ոչ թե իշխանությունն է ուժեղ, այլ ընդդիմությունն է թույլ, եւ նշել է, որ ուժեղանալու համար հարկավոր է պարզապես կոնսոլիդացվել: ԵՄ պաշտոնյայի հայտարարությունները բավական լուրջ դիմադրության են արժանացել հատկապես ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ Արեւմուտքին, Եվրոպային է մեղադրել իր պահանջներին տեր չկանգնելու եւ իշխանությունների ապօրինությունների վրա աչք փակելու մեջ: Այս տեղեկությունները, սակայն, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պաշտոնապես ճշտել. հանդիպմանը մասնակից ԱԺ պատգամավորները, նշելով, որ իրենք պայմանավորվածություն ունեն չհրապարակել զրույցի մանրամասները, հրաժարվեցին խոսել այդ մասին:




Լրահոս