«Ռուսաստանի հայերի միությունն ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների… հետ՝ նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը…»:
Ռուսաստանի հայերի միությունը ժամանակ առ ժամանակ միայն հանդես է գալիս փուչիկ հայտարարություններով, իսկ փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն այս հարցում, այլեւ շատ այլ հարցերում էլ այդ կառույցը որեւէ էական քայլ չի ձեռնարկում: Օրինակ՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները դիմել են այդ կառույցին՝ որոշակի խնդիրների լուծման հարցում աջակցության ակնկալիքով եւ ոչ մի արձագանք էլ չեն ստացել: Հայտարարությունների միջոցով հեշտ է այստեղ՝ Հայաստանում, տպավորություն ստեղծել, թե իբրեւ գործ են անում: Իրական պատկերը տեսնելու համար պետք է գոնե որոշ ժամանակ ՌԴ-ում ապրել: