ՀՀԿ քաղաքական դպրոցում միայն ՀՀԿ չի քարոզվելու. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ քաղաքական դպրոց ստեղծելու որոշման մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ, ով ողջունեց գաղափարը և նշեց, որ այդ որոշման մեջ որևէ արտառոց բան չկա:

«Աշխարհում կայացած շատ քաղաքական ուժեր ունեն իրենց քաղաքական դպրոցները: Սխալ  տպավորություն հանկարծ չստեղծվի, որ այս քաղաքական դպրոցում միայն ՀՀԿ պետք է քարոզվի. այն ենթադրում է քաղաքական կրթություն, և կարծում եմ` մեր հասարակությունը, հատկապես երիտասարդներն` ունեն սրա կարիքը: Բոլորն են այսօր խոսում քաղաքականության մասին, և շատերին թվում է՝ իրենք քաղաքական գործընթացների գիտակներ են, բայց դա այդպես չէ: Ես կարծում եմ, որ այդ դպրոցը որոշակի գործընթաց կծավալի քաղաքացիների՝ քաղաքական դաստիարակություն ստանալու աշխատանքում»:

Հարցին` արդյոք դպրոցի հստակ քաղաքական ուղղվածությունը հակառակ ազդեցությունը չի՞ ունենա հասարակության շրջանում, պատգամավորը պատասխանեց.

«Բոլորովին, այդպիսի անհանգստություն չունեմ, որովհետև ամեն կուսակցություն ունի իր ծրագրերը, որոնք իրականցնում է իր ուզած ձևով: Ես կարծում եմ, որ այս դպրոցը ընդունելի կլինի շատերի կողմից, քանի որ այն լինելու է բաց կրթական համակարգ, և ոչ մի ապաքաղաքական, թաքուն գործունեություն այս դպրոցը չի իրականացնելու, այլ ընդհակառակը՝ ցանկացողների մոտ ձևավորելու է քաղաքական գրագիտություն»:




Լրահոս