Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում` 500 քմ, Քանաքեռ 13-րդ փողոցի թիվ 51 տան մոտ` 1 հա ընդհանուր մակերեսով խոտածածկ տարածք և շինարարական աղբ, Օհանովի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՚ մոտ 100 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: