Արմեն Աշոտյանի ճաշակն անտանելի է նոր նախարարի համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք: Լեւոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված եւ կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել: Եւ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ կա՛մ Արմեն Աշոտյանն այնքան վատ ճաշակ ունի, որ ըստ նրա ճաշակի ձեւավորված պայմաններում հնարավոր չէ աշխատել, կա՛մ էլ Լեւոն Մկրտչյանն է չափից ավել քմահաճ, որ նույնիսկ մի քանի ամիս չի ցանկանում սպասել, որպեսզի առկա հարդարումը գոնե մի փոքր հնանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս