ՀԱՐՑ. Հնարավո՞ր է ապահովագրվել տրանսպորտային պատահարներից: Օրինակ՝ երթուղային տաքսիների մեջ կրած վնասի համար (արգելակման ժամանակ ձեռքը, ոտքը կամ գլուխը վնասելու, հագուստի պատռվելու եւ վնասվելու դեպքում): Նման դեպքերում որեւէ փոխհատուցում տրվո՞ւմ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Միայն տրանսպորտային պատահարների համար առանձին ապահովագրատեսակ չկա, սակայն Դուք կարող եք ձեռք բերել դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր, որով նախատեսված են հատուցումներ Ձեր կողմից նշված ռիսկերի համար: Միայն հագուստի վնասումը չի դիտվում ապահովագրական պատահար, քանի որ հագուստի վնասման իրական պատճառն ապացուցել գրեթե անհնար է:
Նշենք, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից տրամադրվում են դժբախտ պատահարներից ապահովագրության մի քանի պրոդուկտներ՝ «վարորդ», «ընտանիք» եւ «երեխա»: Այս ապահովագրատեսակի միջոցով որպես ապահովագրական պատահար կարող են դիտվել մարմնական վնասվածքը, հաշմանդամությունը, ինչպես նաեւ մահը: Պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր պատահարի դեպքում ապահովագրված անձը (շահառուն) ստանում է նախապես տվյալ դեպքի համար սահմանված գումարի չափով ապահովագրական հատուցում:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որ թե՛ երթուղայինի վարորդները, թե՛ ուղեւորները լինեն հնարավորինս զգույշ՝ խուսափելով անցանկալի հետեւանքներից: Իսկ ինչ վերաբերում է հատուցմանը, ապա հաճախ են պատահում դեպքեր, երբ մարդիկ շաբաթներով սպասում են, թե երբ կտրվի իրենց փոխհատուցումը: