5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավ-արևմուտքում, փոխանցում է IRNA գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, սակայն կան փլուզումներ Քիար թաղամասում:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորության վրա:
Հաղորդվում է նաև, որ երկրաշարժից տուժած շրջաններ է մեկնել փրկարարական ծառայության թիմը՝ օգնության ցուցաբերման և վնասի մասշտաբի գնահատման համար: