Դույսբուրգի նավաշինարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նավաշինարանի ևս մեկ աշխատակից համարվում է անհետ կորած:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ խոսքը Julius Rütgers լցանավի մասին է: Հրդեհը հաջողվել է արագ մարել: