ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «մեծածախ» պարգեւատրում է իրականացրել. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա միանգամից 16 հրաման է ստորագրել՝ պարգեւատրելով կառավարության կազմի մեջ մտնող գրեթե բոլոր գերատեսչությունների՝ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, տեսչությունների ու մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներին: Իսկ նման բարեհաճության պատճառը եղել են այս տարվա առաջին կիսամյակում կատարողականի արդյունքները: Ամենքին պարգեւատրել են իրենց գրանցած արդյունքի հիման վրա՝ աշխատավարձին տալով հավելավճար: Ինչ խոսք, լավ է, որ ՀՀ կառավարության աշխատակիցների աշխատանքից առնվազն մեկ հոգի մեր երկրում գոհ է եւ պատրաստ է բարձր գնահատական տալ:




Լրահոս