Հայկական բանակը լիովին տիրապետում է իրավիճակին. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ինչպես նաեւ առավոտյան հակառակորդը  շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Կան զոհեր երկու կողմերում էլ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական բանակը լիովին տիրապետում է իրավիճակին:

«Արդեն որերորդ դեպքն է՝ կարևորագույն հանդիպումների ժամանակ Ադրբեջանը նման ագրեսիվ, կարելի է ասել, տեռորիստական գործողությունների է դիմում: Բնականաբար,  թույլ չենք տալու, որ նրանց ագրեսիվ ցանկությունները ի կատար ածվեն: Ըստ երևույթին, այս ամենը խոսում է նրա մասին, որ նախագահի այցը դրական է  եղել»:




Լրահոս