Ազատամարտիկները երեկ անժամկետ նստացույց են հայտարարել Գյումրի քաղաքում: Նրանք իրենց նստացույցն անցկացրել են թատրոնի շենքի դիմացի հրապարակում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից: Երեսուն հոգանոց ազատամարտիկների խմբին միացել է եւս 70 հոգի: «Մենք մի չորս օր կանցկացնենք այստեղ: Ի դեպ, գիշերը չենք քնելու: Խորհուրդ կստեղծենք այստեղ, որպեսզի աշխատանքն ավելի համակարգված լինի»,-լրացրեց ազատամարտիկը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ հաջորդ կանգառը լինելու է Սիսիան քաղաքը:
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ