Մոսկվան մտադիր չէ դադարեցնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, սակայն Մոսկվան մտադիր չէ դադարեցնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անկասկած, իրավիճակը հեռու է կայուն լինելուց, քանի որ ներկա պահին ձեռք բերվածով պետք չէ բավարարվել»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել կոնֆլիկտի լուծման համար:

«Ռուսաստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանվում և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ ինչպես երկկողմ հիմքում, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,-նշել է Պեսկովը:




Լրահոս