Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել թիմի հերթական մարզման ժամանակ: «A Bola»-ն հայտնում է, որ բրազիլացին ցավեր է զգացել կոճի հատվածում:
«Ատլետիկո»-ի դեմ խաղում ֆուտբոլիստը ոտքի այդ մասում հարված էր ստացել, սակայն կարողացել էր շարունակել հանդիպումը: Սակայն Նեյմարը չի կարողացել ավարտել այսօր կայացած մարզումը: Առայժմ հայտնի չէ կատալոնական թիմի 11 համարը կմասնակցի առաջիկա հանդիպմանը, թե ոչ: