Երեկ Կապանում կայացել է ՀՀԿ մարզային խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանին: Մեր տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը Ս. Խաչատրյանի «սրտով» թեկնածու է: Երեկ Ա. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո՛, ի հաջողություն ինձ՝ որոշվեց ինձ առաջադրել: Ոչ թե Ս. Խաչատրյանը համաձայն է եղել, այլ Ս. Խաչատրյանը նիստում մասնակցում էր, ու ես համարվում եմ կուսակցության թեկնածու»: Նշենք նաեւ, որ դեռեւս 2008թ. Ա. Կարապետյանը համայնքի ընտրություններում պարտվել էր ՀՅԴ-ական Արտուր Աթայանին: Մեր հարցին, թե մտավախություն չունի, որ այս ընտրություններում եւս պարտվելու է, Կարապետյանն ասաց. «Ես նախօրոք ոչ մի բան չեմ ասում, ընթացքում ամեն ինչ կերեւա»:
ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ