Այսօր հայ գործարար Հրանտ Վարդանյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ գործարար Հրանտ Վարդանյանի մահվան օրն է: Նա ծնվել է 1949 թվականին, մահացել` 2014-ի ապրիլի 19-ին:

1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը։ 1990 թվականից տնտեսագիտության թեկնածու է։ 1997 թվականին հիմնադրել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը։ Հրանտ Վարդանյանը Հայաստանում սկիզբ դրեց հայրենական արտադրության վերածննդին և զարգացմանը։ Ստեղծել է նաև «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները՝ Հայաստանում խթանելով ծխախոտագործության արտադրությանը։ 2000 թվականին հիմնադրել է «Գրանդ Քենդի» ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը[1]։

Հրանտ Վարդանյանն առանձնապես կարևորել է աշխատանքն ու աշխատող մարդուն։ Նա Հայաստանում վերակագնեց մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրը։ Մահացել է 2014 թվականին սրտի կաթվածից։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։




Լրահոս