Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ ,Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնե ՊՈԱԿ-ից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև սեպտեմբերի 23-ը:




Լրահոս