43-ամյա բնակիչը հոսանքահարվել է հողային աշխատանքներ կատարելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ օգոստոսի 26-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 41 ենթախումբը “Արմենիա” բժշկական կենտրոնի այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն է տեղափոխել Երևան քաղաքի Ծերեթելի 48 շենքի բնակիչ՝ 43-ամյա Սասուն Բանդոյանին:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Ս. Բանդոյանը հոսանքահարվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի 71 շենքի բակիում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հարևանները հայտնել են նաև որ Ս. Բանդոյանը ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա: 
Մանրամասն՝ shamshyan .com-ում




Լրահոս