Օգոստոսի 25-ին Ծաղկաձորի օլիմպի֊ական գլխավոր մարզահամալիրի մար֊զադաշտում “Լավագույն մարզական ընտանիք-2013” ամենամյա մրցույթի եզ֊րափակիչ փուլի մրցումների ավարտից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է խնջույքի: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ խնջույ֊քը տեղի է ունեցել Ծաղկաձորի “Սպորտ բազա” հյուրանոցային համալիրում, որին ներկա են եղել նաև մրցույթի մաս֊նակիցները: Խնջույքի թամադա է “նշա֊նակվել” ՀՀ սպորտի և երիտասարդու֊թյան հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ս. Սարգսյանը մինչև ուշ երե֊կո ներկա է եղել խնջույքին:
Ի դեպ, ըստ “ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ նախ֊քան խնջույքի սկսվելը Ս. Սարգսյանն առանձնազրույց է ունեցել բոլոր մարզպետերի հետ ու նրանց նախատել կատարած վատ աշխատանքի համար:
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում: