Մայիսի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 75 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1958 թ. ծնված Գայանե Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ՀՀ քաղաքացու անձնագիր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Գրպանահատություն 75 համարի ավտոբուսում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ