Ինչպիսին կլինի եղանակն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մայիսի 10-ին, 13-14-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, 11-12-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 11-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 10-ին, 13-14-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-12-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վ:




Լրահոս