Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայում սկսվել են կործանիչ և բանակային ավիացիայի համատեղ թռիչքային մարտավարական վարժանքները՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Վարժանքների ընթացքում մշակվելու են ուղղաթիռների պաշտպանության և լեռնային տեղանքում առաջադրանքների կատարման ընթացքում փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև օրվա ցերեկային ու գիշերային ժամերին տարբեր բարձրությունների վրա ուսումնական մարտերի անցկացման հարցերը:
Զորամիավորման կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերը կփորձարկեն ցամաքային թիրախներին օդուժի պայմանական հարվածներ հասցնելը եւ մոտոհրաձգային այն ստորաբաժանումների պաշտպանությունը, որոնք առաջադրանքներ են կատարում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
Թռիչքների և օդային մարտերի անցկացման նկատմամբ հսկողություն կիրականացվի ժամանակակից համակարգչայնացված հսկիչ-դիսպետչերական կետում՝ «Օռլան-10» համալիրների անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: