Քննությունը ցույց կտա` Միհրան Պողոսյանի բիզնեսներն օրինական են եղել, թե` ոչ. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն խոսվում է, այլ նաև քայլեր են ձեռնարկվում, իսկ արդյունքներն էլ տեսանելի են:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ընդամենը օրեր առաջ Միհրան Պողոսյանի գործն ուղարկվել է համապատասխան իրավապահ մարմիններին և այս պահին ընթանում է նախաքննություն: Զուտ իրավական տեսանկյունից հարցին արձագանքելով՝ կարող եմ ասել, որ մեղմ ասած քիչ ժամանակ է անցել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Միհրան Պողոսյանի բիզնեսներին` նախարարը նշեց, որ կան համապատասխան առիթներ սկսելու որոշակի քննություն, որը ցույց կտա՝ օրինական է եղել, թե ոչ:




Լրահոս