Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները շարվում են դեպի նախագահի առանձնատուն. ուղիղ միացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից կմեկնարկի «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության երթը:

Որոշվեց երթով շարժվել դեպի նախագահի առանձնատուն:

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցից հետո փոխանցեցին, որ ցույցի մասնակիցները կարող ենք շարժվել ձախ մայթով, իսկ ոստիկանները կապահովեն անվտանգությունը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է նաև, որ երթն այնքան էլ բազմամարդ չէ:

Նախաձեռնության հիմնական պահանջներն են` խմբագրված պահանջները՝

1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:

2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:

3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Վլադիմիր Գասպարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Նավասարդ Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Միքայել Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Սամվել Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ, Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Հրանուշ Հակոբյան, Արթուր Ջավադյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ջհանգիրյան, Գորիկ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Արման Սահակյան, Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Նազարյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, Աշոտ Աղաբաբյան, Էդուրադ Շահմազանով, Արմեն Աշոտյան, Արա Բաբլոյան, Արթուր Բաղդասարյան, Լյովա Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սամվել Նիկոյան, Հովհաննես Սահակյան, Սերգո Կարապետյան, Դավիթ Լոքյան, Յուրի Խաչատուրով, Միհրան Պողոսյան, Հայկազ Բաղմանյան, Հովհաննես Հովսեփյան, Տիգրան Մուկուչյան, Սամվել Ֆարմանյան, Միկա Բաղդասարով և ուրիշներ (ընդհանուր 1 մլրդ ԱՄՆ դոլար): Հավաքագրված դրամական միջոցները պետք է մուտքագրվեն պետբյուջեի հատուկ հաշվեհամարին և դրանց ծախսումը իրականացվի հանրային վերահսկողության խորհրդի կողմից: 

5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից:

Երթին կարող եք հետևել ` ArmLur.am-ի ուղիղ միացմամբ:




Լրահոս