Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցում էր Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին:

Լուսանկարը` Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս