ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի մասին նյութեր հրապարակած ռուսական «РБК» ինֆորմացիոն հոլդինգի ղեկավարությունը հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Преступности.net-ը:
Կրեմլը վերահսկողության տակ է առել հոլդինգը: Բացի ղեկավարությունից՝ հոլդինգը լքել են գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան, «РБК» թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը, ինչպես նաև «РБК» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Ռոման Բադանինը:
Նախնական հաշվարկներով՝ հոլդինգը կլիքի 13 մարդ:
«РБК» գործարար թերթը վերջին ամիսներին հոդվածներ էր հրապարակում Պուտինի փեսայի բիզնես շահերի, նրա շրջապատի մասին, ում անունները հիշատակվել են «Պանամական փաստաթղթերում»:
Վերջին աղմուկ բարձրացրած հոդվածը կրում էր «Գելենջիկում Պուտինի պալատի առջև ոստրեներ կսկսեն բուծել» անունը: