Լավրովը ժամանել է Վիեննա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վիեննա Լեռնային Ղարաբաղի հարցով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մասնակցելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ երկուշաբթի երեկոյան Վիեննայում բանակցություններ կվարի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ով ևս կմասնակցի հանդիպմանը:

Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը կմասնակցի նաև Սիրիայի Միջազգային աջակցության խմբի նիստին:




Լրահոս