Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 5-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հարավ Արեւմտյան Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկը սնուցող գազի խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.39-ին: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: