Մայր Աթոռում կբացվի Ռուբեն Սեվակ թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին` ժամը 1100-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կկատարվի բացումը Ռուբեն Սևակի անվան թանգարանի` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի: 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ:
Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու հայրենի մշակութային կյանքում կարևոր այս իրադարձությունը:




Լրահոս