Ժամանակ. Բուդաղյանները պատրաստվում են վրեժի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելը եւ քրեական հետապնդումը դադարեցնելը՝ այն հիմնավորմամբ, թե մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, Բուդաղյանների բարեկամները աբսուրդ են համարում: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. 
“Լրատվամիջոցների այն հրապարակումը, թե Բուղադյանների բարեկամները՝ զայրացած այս որոշումից, արտերկրից գալիս են, համապատասխանում է իրականությանը: “Իհարկե, պետք է որոշվեն հետագա քայլերը: Պարզ է, որ այսպես չի մնա”,- “Ժամանակի” հետ զրույցում ասացին Բուդաղյանների բարեկամները:
“Հիշո՞ւմ եք, Լիսկան իր հարցազրույցում ասում էր, որ իր տղան չի նստելու, իսկ եթե նստի, ապա շատ քիչ ժամանակով, եւ նա ջանքեր, միլիոններ թափեց որդուն ազատելու համար: Ասում են, որ նա չորս միլիոն դոլար է տվել դատախազին, որ իր տղային ազատ արձակի”,- ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ այս ամենը ապացուցում է, որ ՊՆ-ն իր հրամանատարի կողքին չի կանգնում, չի պաշտպանում իր լավագույն հրամանատարներից մեկին…
Նրանց կարծիքով՝ այսպիսով իշխանությունը ուզում էր ասել, որ ես հանեցի մարդասպանին, չպատժեցի ոչ այս կողմին, ոչ մյուս կողմին. հիմա դուք երկուսով ձեր հարցերը լուծեք:
Ի դեպ, ասում են, որ այս օրերին Խաչատրյանները աչքալուսանքի մեջ են, շնորհավորում են միմյանց: Մյուս կողմից՝ Բուդաղյանները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել”,- գրում է “Ժամանակը”:




Լրահոս