Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Բրենդան Ռոջերսը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հյուսիսիռլանդացի մասնագետը շոտլական ակումբի հետ մեկամյա պայմանագիր է կնքել: «Ուրախ եմ եւ հպարտ: Միշտ էլ հետեւել եմ «Սելթիկի» խաղերին: Ինձ համար հրաշալի հնարավորություն է ընձեռնվել, որի համար ես անչափ ուրախ եմ»,- հայտարարել է Ռոջերսը:
Հավելենք, որ 43-ամյա մասնագետն ավելի վաղ գլխավորել է «Ուոթֆորդը», «Ռեդինգը», «Սուոնսին» եւ «Լիվերպուլը»: