«Լիվերպուլ»-ը մտադիր է հեռացնել Բրենդան Ռոջերսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի աշխատանքից և առաջիկայում պաշտոնանկ կանի նրան:

talkSPORT-ը հայտնում է, որ այդ որոշումը հատկապես կայացվել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Կարլայլ»-ի հետ հանդիպումից հետո, որի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Աղբյուրի տվյալներով, ամենահավանական թեկնածուն «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ից հեռացած Յուրգեն Կլոպի նշանակումն այնքան էլ իրատեսական չէ:




Լրահոս