ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ Արագածոտնի մարզում 23-ամյա երիտասարդ ժավել է խմել: Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում: Ըստ նախնական վարկածի` կատարվածը ինքնասպանության փորձ է: Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդին շտապ տեղափոխել են Աշատարակի ԲԿ, որտեղ նրա կյանքը հաջողվել է փրկել:
Բժշկական կենտրոնից ArmLur.am-ին հայտնեցին, որ երիտասարդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, այսօր նրան դուրս են գրել: Վիճակը գնահատվելով բավարար: Իսկ թե ինչն է եղել այդ քայլի դիմելու պատճառը կպարզվի քննությամբ:
Լիդա Եղիազարյան