Դեռեւս փետրվարին ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր բոլոր ուժերին առաջարկել էր դաշինք կազմել: Նա իր հրապարակային առաջարկում մասնավորապես թվարկել էր «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին:
«Ժողովուրդ»-ը փորձեց Հրանտ Բագրատյանից պարզել՝ այս ընթացքում զրուցե՞լ է իր կողմից թվարկված քաղաքական ուժերի հետ, նրանց արձագանքը դաշինք կազմելու վերաբերյալ ինչպիսի՞նն է եղել: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ իր կողմից թվարկված քաղաքական ուժերը մինչեւ հունիսի վերջ ժամանակ են խնդրել, որպեսզի դրանից հետո իրենց վերջնական տեսակետը հայտնեն՝ պատրաստ են դաշինք կազմել, թե ոչ: