«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերը չեն գործում եւ հասանելի չեն: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ խնդիրը տեխնիկական է, կապված է սերվերի հետ:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ, երբ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, այդ ժամանակ մարզպետարանների կայքէջերը տեւական ժամանակ չէին գործում: Երեք ամիս առաջ այդ նախարարություններին առանձնացրեցին, եւ մարզպետարանի կայքերը կրկին շարքից դուրս եկան: Այլ կերպ ասած՝ մարզպետարանների կայքերն իրենց վերադաս նախարարության միավորումներից եւ բաժանումներից հուզվում եւ շարքից դուրս են գալիս: