Ավետիսյանների սպանության դեպքով գործը գտնվում է ավարտական փուլում, այս մասին ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, նա նշեց, որ հնարավոր է արդեն ներկայացված քաղաքացիական հայցի ճակատագրի պարզ դառնալուց հետո, անդրադարձ կատարվի մեղադրական ճառին. «Արդեն գործը կմտնի դատական վիճաբանությունների փուլ:
Դատական նիստերն էլ անընդհատ հետաձգվում էին, քանի որ հայցի օրինակը պետք է ուղարկվեր ՌԴ-ին»:
Փաստաբանը նաև նշեց, որ արդեն հաջորդ դատական նիստում պարզ կդառնա ՌԴ որևէ ներկայացուցիչ կգա դատարան, թե՝ ոչ:
Դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: