Կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում կրկնակի կավելանա, իսկ բարդույթները դեռ չեն հաղթահարվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում կրկնակի կավելանա: Ներկայիս 13 պատգամավորների փոխարեն ապագա խորհրդարանում կլինեն առնվազն 20 կին պատգամավորներ: Սակայն մինչ այդ ամենակարեւոր հարցը՝ քաղաքական գործունեության ընթացքում գործիչներին ըստ սեռի չտարանջատելը, Հայաստանի հասարակական կյանքում այդպես էլ չի լուծվում:

Կին ղեկավար ունեցող կուսակցականները եւս, երբ որեւէ մեկն իրենց առաջնորդի հետ բանավիճում է, նրան պաշտպանելու եւ հակառակորդին փնովելու համար իբրեւ փաստարկ նշում են, թե ինչպես կարելի է կնոջ հետ բանավիճել: Այս կերպ նրանք առաջին հերթին մեխանիկորեն արժեզրկում են իրենց առաջնորդի խոսքը: Այս իրավիճակում տղամարդ կուսակցականները եւս շատ վատ վիճակում են հայտնվում, քանի որ տվյալ դեպքում կինը, որի հետ վիճելն «ամոթ» է, իրենց կուսակցական ղեկավարն է, այսինքն՝ իրենց քաղաքական միավորի ամենահեղինակավոր անձը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս