Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը:
Կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Չինաստանի` ԵՏՄ անդամակցելու դեպքում սպասվելիք առավելություններին:
Հովհաննես Հովսեփյանն անդրադարձավ նաև Հարկային օրենսգրքին` նշելով, որ փոփոխությունների ուղղությամբ աշխատանքները դեռևս ընթանում են, և բազմաթիվ առաջարկներ կան: Խոսելով ՓՄՁ-ների դժգոհությունների մասին` Հովսեփյանը նշեց. «Չի կարող լինել այնպես, որ մենք ինքներս փորձենք փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարներին վատը ցանկանանք, անհնար է»:
Մանրամասները` տեսանյութում: