ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված և արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս հայանպաստ համարեց Երևանում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումից հետո արված հայտարարությունը և առկա մեսսիջները: «Ադրբեջանին ցույց տրվեց, որ գոնե երեք կետերով ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Սա աջակցություն է Հայաստանին», – ընդգծեց Շարմազանովը:
Նա բավական դրական գնահատեց նախագահներ Պուտինի և Օբամայի հեռախոսազրույցը, որովհետև գերտերությունների ղեկավարները Ղարաբաղի հարցում ունեն նույն դիրքորոշումը: