Հակառակորդը կրակոցներ է արձակել Բաղանիսի և Ոսկեպարի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժն այսօր՝ հուլիսի 8-ին,  հրաձգային զենքերից կրակ է բացել  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, որի հետևանքով մոտ կես ժամ տվյալ ճանապարահատվածում երթևեկությունը դադարեցվել է:

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը նշելով, որ մոտ կես ժամ դադարներով կրակեցին: Նա նշեց, որ բարեբախտաբար մեծ ծավալի չեն եղել կրակոցներն ու  տուժողներ չկան:

Տեղեկությունը չհերքեց նաև Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը` ասելով, որ երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել է, սակայն հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում:




Լրահոս