ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը թվով 220 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 4, 2-րդ կարգի 15, 3-րդ կարգի 7 և 4-րդ կարգի 3 ամպ, կաատրվել է 67963 կրակոց:

***

Դիտարկվող տարածքներում՝ Արմավիրի մարզի՝ Արևադաշտ, Արշալույս, Ակնալիճ, Բամբակաշատ, Մրգաշատ և Ծաղկալանջ համայնքներում, նախնական տվյալներով տեղացել է կարկուտ. նշված համայնքները պաշտպանվում են Հիդրոմետ ծառայության կողմից:

***

Դիտարկվող տարածքներում՝ Արագածոտնի մարզի՝ Նոր Եդեսիա, Կոշ, Աղձք, Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Ղազարավան, Արտաշավան, Կարբի և Օհանավան համայնքներում, տեղացել է կարկուտ. նշված համայնքները պաշտպանվում են Հիդրոմետ ծառայության կողմից:

***

Դիտարկվող տարածքում՝ Կոտայքի մարզի՝ Զորավան համայնքում, տեղացել է կարկուտ. նշված համայնքը պաշտպանվում է Հիդրոմետ ծառայության կողմից:

***

Դիտարկվող տարածքում Շիրակի մարզի՝ Ազատան համայնքում, տեղացել է թույլ կարկուտ. նշված համայնքը պաշտպանվում է Հիդրոմետ ծառայության կողմից:

Վնասի չափերը ճշտվում են համապատասխան հանձնաժողովների կողմից:

***

Դիտարկվող տարածքներում՝ Արմավիրի մարզի՝ Սարդարապատ, Նորապատ, Ամբերդ, Ծաղկունք, Շահումյան, Դողս, Հովտամեջ, Ծիածան, Պտղունք, Արագած, Աղավնատուն, Մրգաստան, Այգեշատ, Հացիկ, Բաղրամյան (Էջմիածին) համայնքներում, տեղացել է կարկուտ. նշված համայնքները չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:

***

Դիտարկվող տարածքում՝ Կոտայքի մարզի՝ Պռոշյան համայնքում, տեղացել է կարկուտ, նշված համայնքը չի պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:




Լրահոս