Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին ԵՏՄ մտցնել. Արա Պապյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ բաներ կան, որ անհասկանալի է, բայց որն է արդյոք Լավրով – Մամեդյարով հանդիպման բուն նպատակը».-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Վերջինս նշեց, որ իր կարծիքով նպատակը Կազանում սկսված գործընթացի շուրջ 2011թ. բանակցություններն են:

«Երևի ուզում է ադրբեջանցիներին համոզի, որ տան իրենց համաձայնությունը: Իսկ նրանք չեն տվել: Ոչ թե իրենց ձեռնտու չէ, այլ չեն տվել որովհետև դրա տակ ավելի շատ բան են ուզում պոկեն և ստանան»-նշեց Արա Պապյանը:

Քաղաքագետի փոխանցմամբ`  Ռուսաստանը դա անում է, որպեսզի Եվրասիական տնտեսական միություն մտցնի Ադրբեջանին:

«Իմ խորին համոզմամբ դրա շուրջ է գնում բանակցությունները»-եզրափակեց մեզ հետ զրույցում քաղաքագետ Պապյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս