«Այո, եթե կա նման հնարավորություն, որ Լեռնային Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ապա դա ես համարում եմ ընդունելի եւ արդյունավետ լուծում, որովհետեւ Ռուսաստանին միանալուց հետո Ղարաբաղը կարող է միանալ նաեւ Հայաստանին»:
Ռ. Դավոյանն այստեղ «փայլեց» իր «գերազանց տրամաբանությամբ» եւ արտահայտեց մտքի այնպիսի պոռթկում, որին կնախանձեր նույնիսկ մտքի ռահվիրա Գալուստ Սահակյանը: Դավոյանը կատարելագործեց անհեթեթ խոսելու արվեստը: Հիրավի, անմեկնելի են նրա խոսքերը, քանզի միջին ունակությունների տեր մահկանացուներս ի զորու չենք ըմբռնելու գրողի տրամաբանությունը: Եթե Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու լավագույն ճանապարհը Ռուսաստանին միանալն է, ապա ինչո՞ւ արդեն 20 տարուց ավելի է՝ մենք՝ տկարամիտներս, չենք գիտակցել այդ ճշմարիտ ուղին եւ չենք առաջարկել դա: Որքա՜ն դժվարություններից կխուսափեինք: