Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն որոշմամբ, երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է ուկրաինական ֆուտբոլի լեգենդար խաղացող Անդրեյ Շևչենկոյին:
Նրա հետ կկնքվի երկու տարվա պայմանագիր ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ: Անդրեյ Շևչենկոյի մարզչական շտաբում կընդգրկվեն իտալացիներ Մաուրո Տասոտին ու Անդրեա Մալդերան, որոնք աշխատել են իտալական «Միլան»-ում: