Երեւանի Խորենացի փողոցում զինված խմբի կողմից զավթված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդից այս պահին անկանոն կրակոցներ են արձակվում։ Այս մասին համացանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների եւ տարածքի բնակիչների անվտանգությունը»,- գրել է նա։