Ինչու հետաձգվեց կառավարության հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաղորդագրույթուն է տարածել այն մասին, որ վաղվա հերթական նիստը հետաձգվում է: Ըստ այդ հաղորդագրության՝ կառավարության նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին: ArmԼur.am կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից հետաքրքրվեց նիստը հետաձգելու պատճառների մասին:

Հարցին ի պատասխան Ս. Տոնոյանն ասաց, որ պատճառը զուտ տեխնիկական բնույթ է կրում եւ առաջին անգամը չէ, որ այն տեղափոխվում է: Սակայն ArmԼur.am-ի տեղեկություններով՝ կառավարության նիստի հետաձգման պատճառը Երեւանում ստեղծված իրավիճակն է:




Լրահոս