Գևորգ Կոստանյանը կատարեց իր տղամարդու խոստումը և հրաժարական տվեց. բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով:

Այժմ ներկայացնում ենք Գևորգ Կոստանյանի հետ մեր ունեցած հարցազրույցը, որն արվել էր դեռևս նախորդ շաբաթ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով չէինք հասցրել ներկայացնել մեր ընթերցողներին: Հավելենք, որ հարցազրույցում Գևորգ Կոստանյանն անդրադառնում է Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու Վալերի Պերմյակովի դատավարությանը:

Հիշեցնենք, որ արդեն մեկուկես տարի է անցել Ավետիսյանների սպանությունից: Դեռ 2015 թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության դիմաց տղամարդու խոսք էր տվել, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ և մեր դատարանում դատապարտվի: Այդ հայտարարությունից մեկուկես տարի անց նա ArmLur.am-ի հետ զրուցում խոսեց իր խոստման մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Թագուհի Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս